-
03.07.2013|
17:15
Գյուղնախարարության մամլո ծառայությունը հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 3-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է պտուղ-բանջարեղենի աննախադեպ ծավալ՝ շուրջ , որը եռակի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ:
-
03.07.2013|
17:10
«Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ ՄԱԿԱՐՅԱՆԻ համոզմամբ Հայաստանի տնտեսության զարգացումը կախված է տարածաշրջանային զարգացումներից և, ըստ նրա, լավ կլինի, եթե Հայաստանը ինտեգրվի ԵՄ-ին: «Հարևան երկրների հետ Հայաստանը պետք է առևտրային հարաբերություններ հաստատի։ Իրանի և Վրաստանի հետ դա էականորեն հնարավոր է, բայց եթե Հայաստանն ինտեգրվի ԵՄ-ին՝ կկարողանանք այդպիսի հարաբերություններ հաստատել նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,-նշեց բանախոսը:
-
02.07.2013|
20:01
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկացմամբ, հանրապետությունում թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողման գները նվազել են: «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 2013 թվականի հուլիսի 1-7-ի համար սահմանվել են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի /պետական ստանդարտ ձուլակտորի համար/, պետական, գնման և բացթողնման գները`արտահայտված ՀՀ դրամով:
-
02.07.2013|
19:42
ՀՀ 2013թ հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի, գուլպեղենի և տրիկոտաժեղենի արտադրության ծավալները ավելացել են համապատասխանաբար 50,123 և 72,7 տոկոսով:
-
02.07.2013|
11:40
Մինչև ԱՄԷ տեղափոխվելը երբեք չէի տեսել ծաղկած կամ պտուղը վրան արմավենի. առատ ու խիտ ողկույզներով դրանք կախվում են ծառերից: Պտուղը, հասունանալով, գորշ գույն է ստանում, որից հետո սկսվում է բերքահավաքը, սակայն մինչ այդ, քամուց պաշտպանելու համար, ողկույզների վրա ցանցեր են անցկացվում: Փողոցում էլ կտեսնես պտղատու արմավենիներ:
-
02.07.2013|
00:40
Օֆշորյան սկանդալը, կարծես, շարունակում է մնալ քաղաքական քննարկումների առաջին հորիզոնականում` ըստ էության, երկու գործարարի ֆինանսական վեճից վերածվելով ներքաղաքական զարգացումների, վարչապետ Տիգրան Սարգսյանի անձն ու գործունեությունը հերթական անգամ քննադատելու գործոնի:
-
29.06.2013|
22:06
Ռուսաստանը վերջերս հայտարարել է Ադրբեջանին մեկ միլիարդ դոլարի զենք ու զինամթերք փոխանցելու մասին: ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Երևանում օրեր առաջ հայտարարել էր, որ Մոսկվան հիմնովին վերազինելու է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմակայանը: Տեսակետ կա, որ Մոսկվայի այս քայլն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանելուն: Սրա հետ մեկտեղ ռուսական «Գազպրոմ» ընկերության բանակցությունները «ՀայՌուսգազարդի» հետ հայկական 20 % բաժնեմասը վաճառելու նպատակով, ակնհայտ է, որ կուժեղացնեն ՌԴ-ի ճնշումները Հայաստանի նկատմամբ:
-
28.06.2013|
12:07
«Ի՞նչ արժե ծիրանը»,- հարցրի Արմավիրի մարզի ճանապարհին ծիրան վաճառողին։ «100 դրամ»,- ասաց նա։ «100 դրա՞մ»,- չհավատալով աներևակայելի էժան գնին` հարցրի ես։ «Լավ, լավ 70 դրամ»,- վախվորած ասաց գյուղացին, և իմ սկզբի զարմանքը տխրության վերածվեց։ Նայում էի արևից սևացած, հողի ու ջրի հետ կռիվ տված մոտ 40 տարեկան կնոջ ժամանակից շուտ ծերացած դեմքին և ձեռքերին ու մտածում` այս ինչ օրի են հասցրել գյուղացուն։
-
28.06.2013|
11:59
Վերջերս կայացան Հայաստանի բանկերի միության նախագահի ընտրությունները։ «Անելիքբանկի» ղեկավար ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԸ, որը 2003-2006 թթ. ղեկավարել էր այս կառույցը, կրկին ընտրվեց։ Նկատենք, որ «Արարատբանկի» գլխավոր տնօրեն Աշոտ Օսիպյանը Սամվել Ճզմաչյանից հետո Հայաստանի բանկերի միության երկարակյաց նախագահն էր։ Նա 2 տարի գլխավորեց այս կառույցը։ Ի՞նչ ժառանգություն է թողել Աշոտ Օսիպյանը: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հայաստանի բանկերի միության նորընտիր նախագահի հետ։
-
27.06.2013|
18:26
2006-ից սկսած «Նաիրիտի» հետ կապված բոլոր որոշումները հասանելի կլինեն լրատվամիջոցներին, քանի որ գործադիրի նիստում վարչապետը հանձնարարեց դրանք ամբողջությամբ տեղադրել կայքէջերում, «որպեսզի թացը չորի հետ չխառնեն»։ Նկատենք, որ «Նաիրիտի» հիմնական խնդիրը պարապուրդն է։
„™åž„èŠ’è œå ¢è„™åž„èŠ’è œå ¢/1765701192">